Այսօր՝ փետրվարի 25-ին, տեղի ունեցավ ԿԸՀ նիստ: Նիստի արդյունքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան ամփոփեց 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները:
Այսպիսով՝ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների նախագահական ընտրություններին մասնակցել են ընտրացուցակներում գրանցված 2 մլն 527 հազար 822 քաղաքացուց միայն 1 մլն 521 հազար 26-ը:
Ըստ նույն տվյալների թեկնածուների օգտին են քվեարկել հետևյալ կերպ՝
Բագրատյան Հրանտ` 31 հազար 643 (2,15%)
Հայրիկյան Պարույր` 18 հազար 96 (1,23%)
Հովհաննիսյան Րաֆֆի` 539 հազար 693 (36,75%)
Ղուկասյան Անդրիաս` 8 հազար 329 (0,57%)
Մելիքյան Արման` 3 հազար 520 (0,24%)
Սարգսյան Սերժ` 861 հազար 373 (58,64%)
Սեդրակյան Վարդան` 6 հազար 210 (0,42%)
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 50 հազար 776: