Աշխարհի վերջի հերթական հնարավոր ամսաթիվը, այս անգամ սկանդինավյան Ռոգնարեկի համաձայն, տեղի է ունենալու փետրվարի 22-ին: Այս մասին հայտնում է Mirror պարբերակը:
Ռագնարեկը(Ռագնարոկը), որը կարելի է թարգմանել որպես «Աստվածների եղջյուր», առասպելների համաձայն իրենից ներկայացնում է Աստվածների և հրեշների միջև: Համաձայն «Ավագ Էդդայի» մեջ ընդգրկված «Վելվայի մարգարեության» Օդինը պայքարի մեջ է մտնում չար աստվածների, հրեշների և հսկաների միջև: Կռիվը ավարտվում է, երբ հսկա Սուրտը, կողմերի ուժերը հավասար ճանաչելով, երկրի վրա է գցելու իրեն ենթակա կրակի ուժը և այն հրդեհում է:
Համաձայն հյուսիսային ժողովուրդների դիցաբանության ոլորտի փորձագետների կռվի սկիզբը դրվելու է եկող տարվա փետրվարի 22-ին:
Աշխարհի վերջի նախանշաններից մեկը «սահմանների վերացումը» կարող է դառնալ, հետազոտողները դա կապում են համացանցի դարաշրջանի հետ: Բացի դա Ռագնարեկից առաջ «ծովի խորքից պետք է բարձրանա ծովային օձ Երմունգանդը»,որը հետազոտողները կապում են վերջերս Կալիֆորնիայի ափերին ծովատառեխների արքա ձկների հայտնվելով:
Համաձայն «Վելվայի առաքելության» Ռագնարեկին կհետևի աշխարհի վերականգնումը և նոր դարաշրջանի ստեղծումը: Կռվից հետո կենդանի է մնալու երկու մարդ Լիվտրասիրը և Լիվը, ովքեր դառնալու ենք մարդկանց նոր սերունդների նախահայրերը: