Որևէ հանդիպում հերթականներից չի լինում: Հանդիպումները պետք է դրական գնահատենք, քանի որ այն դրական ազդեցություն է ունենում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով այսօր սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպմանը, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Մտածել, թե Ալիևը գալու է ասեի, Դե գիտեք ինչն ճիշտ է, Ղարաբաղը ճանաչում ենք որպես պետություն, նման բան չի լինի, բնականաբար կքննարկվի մադրիդյան սկզբունքները», - նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե հանդիպման շնորհիվ կշարունակվեն Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացները, թե դրական տեղաշարժ կլինի, Սահակյանը նշեց, որ կարևոր է և բանակցային գործընթացների շարունակումը և տեղաշարժը:
«Ես չեմ կարծում, որ այնպիսի հայ լինի, որ ասի դուրս եկեք բանակցային գործընթացներից, միանգամից մտնենք Ադրբեջանը վերցնենք: Բանակցային գործընթացները մեզ համար կարևոր են, այն մեր համար անվտանգությունն է ապահովում», - նշեց նա:
Ի՞նչ է սպասվում Սարգսյան-Ալիև հանդիպմանը
