ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ստում է՝ ասելով, թե 2014թ.-ի բյուջեի մեջ եկամուտները պատշաճ կերպով ներկայացված են:
«Բյուջեի այդ 989 էջի մեջ կա 6 տող եկամուտների մասին: Այդպես օրենքով բյուջեի եկամուտները չեն հաստատվում: Նախարարը երեկ չէ առաջին օրը պարզապես ստում էր», - նշեց նա, հավելելով, որ գոյություն ունի 3800 էջ փաստաթուղթ, բայց Սահմանադրությունը խախտվում է և բյուջեի եկամուտները պատշաճ կերպով չեն ներկայացվում:
Ըստ նրա՝ կառավարության մյուս հանցագործությունն այն է, որ բյուջեն հաստատվում է առանց տեղական ինքնակառավարման մարմինների:
ՀԱԿ պատգամավորի խոսքով, ինչքան էլ փորձեն նկարել տնտեսական աճ, ինչպես Բագրատյանը նկատեց, 3-4 ամսից կերևա իրական տնտեսական աճը:
«Ես ուղիղ տեքստով Ազգային վիճակագրական ծառայության պետին ասում եմ՝ տղա ջան, դու պատմություն ես աղավաղում: Համաշխարհային բանկն էլ ասում է, որ վերցրել է մեր թվերը և հաշվել ՀՆԱ-ում մեկ շնչին հասնող ծավալը»,-ասաց նա։
Նա նշեց, որ Երբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին խոսելիս տալիս են Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային բանկի անունները, «մարդու ֆազերը քիչ ա մնում գցի»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					