Իսկապես չինացիները նախանձելի առողջություն ունեն: Նրանք առողջության այբուբեն են մշակել և հավատացնում են, որ օրգանիզմի առույգությունը պահպանելու լավագույն միջոցը դրա կանոներին անխախտորեն հետևելն է: Ահա այդ այբուբենի կանոնները , գրում է erkusov.com-ը:


1. Ամեն օր պետք է դեմքի մերսում անել:

2. Մազերը պետք է սանրել օրը մի քանի անգամ` փայտե սանրով:

3. Արթուն ժամանակ աչքերը պետք է մշտապես շարժման մեջ լինեն:

4. Լսողությունը պետք է միշտ արթուն պահել:

5. Վերին և ստորին ծնոտները պետք է միշտ միացված լինեն:

6. Շնչել պետք է քթով, ոչ թե բերանով:

7. Սիրտը չի կարելի ծանրաբեռնել ավելորդ հույզերով:

8. Մեջքը պետք է ուղիղ պահել:

9. Օրվա ընթացքում երբեմն պետք է մերսել որովայնը` մեղմ շարժումներով:

10. Խոսել պետք է հանգիստ, ցածր ձայնով:

Առաջին հայացքից այս կանոները պարզունակ և անտրամաբանական են թվում, սակայն հետևելով դրանց` մենք, փաստորեն, մարզում և ամրապնդում ենք մեր ներքին պաշարները, սովորում ճիշտ սպառել կենսաէներգիան, որոնք էլ առողջությունը պահպանելու կարևորագույն պայմաններից են: