Աստղերից ոմանք երկբևեռությամբ են տառապել: Այս խանգարման տարբեր պատճառներ կարող են լինել: 

 Ինչպես հետևում է խանգարման անվանումից, այդ խանգարումն ունեցողները մնում են երկու ծայրահեղության միջև: Որոշ պահերի անձը կարող է էյֆորիայի վիճակում գտնվել կամ շատ բարձր տրամադրություն ունենալ, իսկ այլ պահերի միևնույն անձը կարող է հայտնվել ծայրահեղ ընկճախտի մեջ: Մի պահի նա կարող է ուրախ թվալ, իսկ մի րոպե հետո հանկարծակիորեն ընկճվել:

 Ահա 5 հայտնի մարդ, ովքեր երկբևեռություն ունեին:

5. Լյուդվիգ Վան Բեթհովեն

Իր տաղանդով և երաժշտական ստեղծարարությամբ հռչակված Բեթհովենը երկբևեռությամբ էր տառապում: Նա տանում էր տրամադրության հաճախակի փոփոխություններ և ընկճախտ ու ուրախություն միաժամանակ: Նրա ընկերներից ոմանք հայտնել են, որ թվում էր, թե նրա սերը երաժշտության նկատմամբ անհետացել է: Նա խլացել էր վաղ հասակում, ինչը կարող էր նրա երկբևեռության պատճառներից մեկը լինել: Դեռ ավելին, նրան հաճախ էին համակում ինքնասպանություն գործելու մտքերը:

 

4. Նապոլեոն Բոնապարտ

Նապոլեոնը հիրավի բոլոր ժամանակների ամենահզոր առաջնորդներից է և պատմության ամենախելացի զինվորական առաջնոդներից մեկը: Բայց դուք հազիվ թե իմանաք, որ նա երկբևեռությամբ էր տառապում: Ժամանակ առ ժամանակ նա դառնում էր ագրեսիվ: Դեռ ավելին, նրա խելքն էլ հենց կարող է խանգարման պատճառը լինել: Կան հետազոտություններ, որոնք հաստատում են կապը խելքի և երկբևեռության միջև:

 

3. Էլվիս Պրեսլի

Ռոք-ն-ռոլի արքային դեռևս շատերն են հիշում: Նայելով նրա տեսահոլովակները՝ ձեզ կարող է թվալ, թե նա հանգիստ անձնավորություն է, սակայն իրականությունն այլ է: Լինում էին պահեր, երբ նա շատ ագրեսիվ և անհարգալից էր իրեն պահում: Նա մերթ շատ կենսուրախ էր, մերթ զայրացած և կատաղած: Շատ հոգեբաններ, ովքեր հետազոտություն են անցկացրել նրա կյանքի մասին, հանգել են այն կարծիքին, որ նա աչքի էր ընկնում թմրամիջոցների չարաշահմամբ և խրոնիկ ընկճախտով:

 

2. Վան Դամ

Դուք երևի կհիշեք նրան մարտաֆիլմերից, սակայն ինչ տեսնում եք ֆիլմերում, միանգամայն տարբերվում է իրականությունից: Պատանեկության շրջանում նա տառապել է դեպրեսիվ մոլագարական պսիխոզով, սակայն նրան հաջողվել է հաղթահարել այն: Իրականում կինոարտադրությունում ներգրավված իր ընկերներից շատերը նույնիսկ տեղյակ էլ չէին նրա հակումների մասին, քանզի ժամանակի հետ դրանք մարել էին: Ժամանակ առ ժամանակ նրա անձի երկբևեռությունը դրսևորվում էր, սակայն մեծամասամբ նրան հաջողվում էր վերահսկել իրեն:

 

1. Ջիմ Քերի

Կապ չունի, թե այս մարդը որքան է ջանացել Ձեզ ծիծաղեցնել: Բազում ֆիլմերում նա վաստակել է պարգևներ իր ծիծաղաշարժ խաղի համար: Ձեզանից ոմանք կկարծեն, թե Ջիմին երջանիկ է եղել իր կյանքում: Իրականում նա շատ է տառապել ընկճախտից իր աշխատանքային գործունեության ամենաբեղուն շրջանում: Նա ինքն էլ ընդունել է այն փաստը, որ իր դերասանական խաղի դրդապատճառը իր սուր ընկճախտն է: Այլ կերպ ասած՝ Ջիմը փորձում էր օգտագործել իր ընկճախտը իբրև հումորի գագաթնակետին հասնելու խթան: Սա դեռ ամենը չէ, քանզի նա նաև օգտագործել է Պրոզակ, սակայն ներկայումս կենտրոնացել է ընկճախտի` հավատքի միջոցով բուժման վրա: