ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ հնարավոր չէր Ազգային Ժողովը Հայաստանում ստեղծված  նոր իրավիճակի պայմաններում մի կողմ քաշվեր: Այս մասին դաշնակցական պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ։

«Ես դրական եմ գնահատում, որ Աժ նախագահը ուզում է ինչ­որ լուծում գտնել Աժ-ի ճիշտ մասնակցության ձևաչափը այդ իմաստով գտնել և մենք  առաջարկեցինք, որ դրա լուծումներից մեկը ստեղծված իրավիճակում քառօրայի օրակարգը կազմելիու հարցում արտահերթ նիստն է: Արտահերթ նիստում կքնարկվեի ստեղծված իրավիճակը և Աժ­ն կկարողանա իր դերակատարությունն ունենալ այդ խնդիրների հետ կապված»,­ասաց Արմեն Ռուստամյանը :

Հիշեցնենք, որ այսօր Աժ քառօրյա նիստը, երբ մեկնարկեց ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը բարձրաձայնեցին, որ Հայաստանում  ճգնաժամային իրավիճակ է և հարկավոր է, որ Աժ­­-ն անմասն չմնա երկրում կատարվող հիմնական իրադարձություններից: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև, որ ԿԸՀ­-ին հրավիրեն  Աժ և նրանք էլ մասնակից լինեն քննարկումներին: