Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել Բելառուսի հետ հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգը և ձեռնարկել նման համակարգի ստեղծում Հայաստանի և Ղազախստանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Риа Новости գործակալությունը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան սպաների ներկայացման միջոցառման ժամանակ:
«Ծրագրում ենք նաև ուժեղացնել Բելառուսի հետ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգը և նախաձեռնել նման տարածաշրջանային համակարգերի ստեղծումը Հայաստանի և Ղազախստանի հետ»,- ասել է Պուտինը: Նրա խոսքերով նման համագործակցությունը զգալիորեն բարձրացնում է Ռուսաստանի և գործընկերների պաշտպանության ներուժը, ամրապնդում է խաղաղությունը և կայունությունը եվրասիական տարածաշրջանում:
Նա նշել է, որ ընթացիկ տարվա ընթացքում հաջողությամբ անցել են ռուս-բելոռուսական ռազմակավարական զինավարժությունները և սպասվում է տարածաշրջանային զորամիավորումների ստեղծում Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի և Տաջիկստանի մասնակցությամբ:
«Ընդարձակելու ենք համագործակծությունը մեր ավանդական գործընկերների և դաշնակիցների հետ, առաջին հերթին ՀԱՊԿ, ՇՀԿ և ԱՊՀ անդամ պետությունների հետ»,- ավելացրել է Պուտինը: