Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի ընտանիքը կամաց-կամաց լքում է Հայաստանը։

«Մեր տեղեկություններով՝ Գեւորգ Ղուկասյանը Սլավոդկա թաղամասում առաջին վարժարանի մոտ գտնվող իր ավտոտնակից, գորգեր է վաճառում։ Գյումրեցիներից շատերը 60.000 ՀՀ դրամով Ղուկասյանից գորգեր են գնել։ Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին քաղաքապետի եղբոր ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը։ Վերջինիս հարսն ու տղան արդեն գնացել են երկրից։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեւորգ Ղուկասյանը, իհարկե, հերքեց տեղեկությունը. «Եթե նման բան լիներ, կասեի, թե գորգ է՝ վաճառում եմ, բայց նման բան չկա։ Ես նշված փողոցում ապրում եմ, այո, այնտեղ էլ ավտոտնակ ունեմ, բայց գորգ չեմ վաճառում»։ Իսկ ինչ վերաբերում է երկիրը լքելուն, Ղուկասյանն ասաց. «Իմ որդին բիզնեսմեն է, գնում-գալիս է, իսկ ես իմ երկիրը չեմ պատրաստվում լքել»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: