Աժ արտահերթ նիստ հրավիրելու կարևորությունը նրանում է, որ բոլոր կողմերով քննարկումներին մասնակից լինեն: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Պետության կարևոր խնդիրների քննարկումը կարող է երկու օր տևի,  կարող է  չորս օր տևի, որովհետև մենք վերջին հաշվով պետք է բանակցենք»,­անդրադառնալով հնարավոր արտահերթ նիստին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը և հավելեց, որ դա աշխատանք է, որը պետք  է քննարկվի կուսակցական թիմով:

Գալուստ Սահակյանը համոզված է նաև, որ փետրվարի 18­-ին կայացած ընտրությունները լավ են եղել և դրա արդյունքում նոր ընդդիմություն է ծնվել.« Եվ պետք է մենք էլ մեր որոշումներով  ոչ թե հակազդենք, որ չձևավորվի այդ ընդդիմությունը, այլ այնպիսի դաշտ ստեղծենք, որպեսզի  ընդդիմությունն արժանապատիվ դերակատարություն ունենա», ­եզրափակեց Գալուստ Սահակյանը: