lorinews.am-ը հայտնում է, որ այսօր Լոռու մարզի Ջրաշեն գյուղի տարածքում տեղի ունեցած ավտովթարից զոհվածների և վիրավորների ինքնությունը: lorinews.am-ի թղթակցի փոխանցմամբ նշված հատվածում առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում նշված հատվածում բախվել են Վազ 2101 մակնիշի 67 ԼԼ 244 համարանիշի և Վազ 2105 մակնիշի 33 VՍ 510 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 3 մարդ: Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենանայի վարորդ՝ 1978 թ. ծնված Մ. Ե.-ն, ուղևորներ՝ 1956 թ. ծնված Ս. Հ.-ն ու 1979 թ. ծնված Օ. Հ.-ն տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: Մեր տեղեկություններով Մ.Ե-ին հնարավոր է տեղափոխվեն մայրաքաղաք Երևան: Դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ հրամանատար Էդգար Սուսլիյանի և Մարտիկ Բալայանի ղեկավարությամբ: Տեղում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ քննչական խմբերը, ինչպես նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Մահացածներին և վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով մահացել է 1-ից ավելի մարդ) հատկանիշներով:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները՝ հեղինակի


