Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարդան Պետրոսյանի գործով ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավարին նշանակել են նույն քննիչին` Հայկ Հակոբյանին, որը որպես քննիչ քրեական գործի քննության ծամանակ խախտել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր այն նորմերը, որոնք տեսականորեն այդ գործը քննող քննիչը կարող էր խախտել: Հետաքրքիր մոտեցում է, եթե օրենք խախտող քննիչին, մեր մոտ քննչական խմբի ղեկավար են նշանակում, ապա օրենքը չխախտող քննիչին ինչ են անում ....»: