Նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 15.00-ի սահմաններում թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն Հ2 հեռուստաընկերությունից և բնակիչներից ահազանգեր է ստացել Սիլիկյան թաղամասում թափառող ագրեսիվ կենդանիների մասին:

Ընկերության մասնագիտացված խումբը զանգից 10 րոպե անց դեպքի վայրում էր, որտեղ և որսացել են գայլ, որը տեղափոխվել է ընկերության կլինիկա։ Մասնագետի գնահատականով՝ գայլը մոտ 1 տարեկան էր։

Տուժածներ չկան։