ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի միացյալ նահանգներ) ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Վիենայում, որտեղ նախագահները այցելել են երկու պետության ԱԳ նախարարների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված հարցերը քննարկելու համար: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր Սոչիում 2012 թվականի հունվարին տեղի ունեցած գագաթնաժողովից հետո:
«Դեմ առ դեմ» հանդիպման և դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային խորհրդատվության ընթացքում նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Նախագահները համաձայնվել են նոր թափ հաղորդել հետագա բանակցություններին, որոնք ուղղված կլինեն հակամարտության խաղաղ կարգավորմանը և հանձնարարել են իրենց ԱԳ նախարարներին համանախագահների հետ շարունակել աշխատանքները կատարվածի հիմքի վրա խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք համաձայնության են եկել հանդիպել եկող ամիսների ընթացքում:
Որպես հաջորդ քայլ համանախագահները աշխատանքային հանդիպումներ կկազմակերպեն նախարարաների հետ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդի նիստերի ժամանակ, որոնք տեղի են ունենալու այս տարվա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել մինչև ընթացիկ տարվա վերջը: