Բյուջեի տարեկան եկամուտների թալանը կազմում է 1.8 մլդ դոլար: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ պետական բյուջեի թալանը տեղի է ունենեում մինչև բյուջե փողերի հավաքելը, ոչ թե դրանից հետո:
«Դա կարելի է համարել բյուջեի եկամուտների թալան: Երեկ Հրանտ Բագրատյանը ճշմարտացի կերպով նշել է, որ բյուջեի մեջ եկամուտները նշված չեն, բնականաբար սա ահավոր մի գումար է և եթե այն չթալանվեր, Հայաստանը կարող էր դառնալ ծաղկող երկիր», - նշեց նա:
ՀԱԿ-ը կառավարության ուղղարկված հարցապնդման մեջ ներկայացրել է մի քանի փաստեր և սպասում է կառավարության պատասխանին:
««Արմավիա»-ի հարցն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «Արմավիան» բյուջե չի մուծել 7 մլրդ 35 միլլիոն դոլար: Մյուս խնդիրը պետական գնումների շուկայի տվյալներն են, որին կցել ենք ՎՊ-ի հաշվետվությունը, որովհետև դրան որևէ գրավոր պատասխան չի տրվել: Այժմ ակնկալում ենք, որ գրավոր պատասխան կտրվի: Մյուս փաստը ԴԱՀԿ-ի Միհրան Պողոսյանի հարցն է, որ նա պետական բյուջեի հաշվին ինքն իրենով մեքենաներ է գնում: Մյուս հարցն էլ վերաբերում է «Ֆլեշ» ընկերության դիզվառելիքի խնդրին», - ներկայացրեց նա:
Նա նշեց, որ դեկտեմբերի երեքի նիստի համար պետք է մշակեն այնպիսի նախագիծ, որը կբավարարի խմբակցություններին և դրական արձագանք կստանան: