Դաջվածքները մեզ հայտնի են դեռ վաղ ժամանակներից, սակայն, թե ինչպես կարելի է նրանցից վերջնականապես զերբազատվել առանց անցանկալի հետևանքների, գիտեն քչերը:
Ի՞նչպես ճիշտ հեռացնել անցանկալի դաջվածքները
Պատասխանում է "Ավանտա" բժշկական կենտրոնի բժիշկ-մաշկաբան Գրետա Դավթյանը:
- Դաջվածքի հեռացումը շատ պատասխանատու գործընթաց է, քանի որ նրա հեռացման համար հարկավոր է համապատասխան լազերի գրագետ կիրառում, և միայն որի ճիշտ կիրառման դեպքում էլ հնարավոր է հեռացնել դաջվածքը՝ առանց հարակից հյուսվածքները վնասելու: Այդ իսկ պատճառով դաջվածքների հեռացումը հարկավոր է իրականացնել միայն մասնագիտացված բժշկական կենտրոններում: Լազերային ճառագայթի ազդեցության ճիշտ ընտրված ռիթմը հնարավորություն է տալիս հեռացնել մաշկի ներսում գտնվող գունանյութը` առանց սպիների և անցանկալի հետևանքների առաջացման: Ահա այդ պատճառով էլ միայն մասնագիտացված կլինիկայում է հնարավոր դաջվածքների արագ, անվտանգ և առավելագույնս արդյունավետ հեռացումը:
- Ի՞նչպես է կատարվում գործընթացը:
- Լազերի լույսն ընտրողաբար ազդում է դաջվածքի ներկանյութի վրա, որն էլ քայքայում է մաշկի էպիդեռմալ և դեռմալ շերտերում գտնվող ներկանյութի միկրոմասնիկները: Գործողության ավարտից հետո սկսվում է ակտիվ շրջան` 3-4 շաբաթ տևողությամբ, որի ընթացքում ներկանյութի միկրոմասնիկներն օրգանիզմից դուրս են մղվում ավշային համակարգի միջոցով: Բարդ տիպի դաջվածքները, ի տարբերություն պարզ դաջվածքների, հեռացվում են մի քանի այցելության ընթացքում: Այցելությունների քանակը պայմանավորված է դաջվածքի խորությունից, խտությունից և օգտագործված գունանյութի որակական հատկանիշներից: Այս մեթոդը ողջ աշխարհում համարվում է դաջվածքների հեռացման ամենաարդյունավետ և անվտանգ մեթոդը` հնարավորություն տալով ոչ միայն վերացնել անցանկալի դաջվածքը, այլև շտկել կատարված դաջվածքի թերությունները: Տվյալ լազերի տեսակը, որը կիրառվում է "Ավանտա" բժշկական կենտրոնում, հնարավորություն է տալիս արագ, անցավ և անվտանգ հեռացնել ցանկացած բարդության դաջվածքներ` անկախ կատարման ժամանակահատվածից,-այս մասին գրում է doctors.am-ը:


