Վերջին հետազոտությունների տվյալների համաձայն` գոյություն ունեն նախանշաններ, որոնց միջոցով կարելի է կանխորոշել ապագա երեխայի սեռը: Օրինակ, եթե զույգը ոչ մի հակաբեղմնավորիչ չի օգտագործել, ապա տղա ծնվելու հավանականությունն այդ դեպքում շատ մեծ է: Իսկ եթե ամուսինը մշտապես սթրեսային վիճակներում է գտնվում, ապա զույգի մոտ հավանաբար աղջիկ կծնվի:
Գիտնականները չեն կարողանում բացատրել այն փաստը, թե ինչու ձմռանը սաղմնավորված երեխաներն ավելի բարձր ինտելեկտ ունեն, քան նրանք, ովքեր սաղմնավորվել են ամռանը:
Հետաքրքիր է, որ կինը որքան շատ երեխա ունի, այնքան ավելի փոքր է հավանկանությունը, որ հաջորդ երեխան տղա կծնվի:
Ավստրալիայում արհեստական կերպով սաղմնավորված երեխաներ ավելի շատ են ծնվում, քան աշխարհի որևէ այլ երկրում:
Մեկ այլ հետաքրքիր փաստն այն է, որ 20-րդ դարի վերջից սկսած սեռական հասունացման միջին տարիքը յուրաքանչյուր նոր սերնդի մոտ փոքրանում է 2 ամսով և համապատասխանաբար բարձրանում է մայրանալու տարիքային սահմանը: Դա հնարավոր է դարձել հիմնականում ժամանակակից դեղամիջոցների և արհեստական սաղմանավորման տեխնոլոգիաների զարգացման հետևանքով:

Չորս շաբաթական սաղմն ունի պոչ, որն անհետանում է արդեն 8-րդ շաբաթում:
Սաղմի շուրջ եղած հեղուկի մեջ այնքան աղ է պարունակվում, որքան երկրի օվկիանոսային ջրերում:
Սաղմի մոտ եղունգները ձևավորվում են նրա ծնվելուց 15 շաբաթ առաջ:
Չնայած, որ մարդկանց մոտ հղիությունն 9 ամիս է ընթանում, ամենաերկար հղիությունը տևել է 375 օր:
Վերջերս գիտնականներն ապացուցել են, որ գոյություն ունի «կարեկցելու» հղիություն, որի ժամանակ ապագա երեխայի հայրն ունենում է նույն ախտանիշները, ինչ որ հղի կինը: Այդ ընթացքում տղամարդկանց մոտ ավելում է քաշը, առավոտյան սրտխառնոց է լինում, կծկումներ են լինում որովայրի ներքևի հատվածում:


