Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամոթ վորակեց այն նախաձեռնությանը, ըստ որի իրենց սպառնում են իր և Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպման ձայնագրության հրապարակայնությամբ:
«Ամոթ նրանց, ովքեր ինձ սպառնում են ինչ-որ ձայնագրության հրապարակումով»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, թե իբր ցանկանում է, որ իր և Սերժ Սարգսյանի ամբողջությամբ հանդիպման ձայնագրությունը հրապարակայնացվի:
Անդրադառնալով իր և Սարգսյանի հանդիպմանն, ասաց, որ ինքը վերջինիս ասել է, որ հաղթել է նրան ու Սերժ սարգսյանը նրան առաջարկել է, որ ղեկավարի ընդդիմադիր ճակատը 2018թ-ին:
«Թող ինձ կամ Հայաստանի քաղաքացուն չսպառնան, ես պահանջում եմ ամբողջական ձայնագրությունը»,-իր խոսքում նշեց Ր. Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով միջազգային երկրների կողմից Սերժ Սարգսյանին ուղարկված շնորհավորանքներին, հորդորեց այդ երկրների ղեկավարներին, որպեսզի չշտապեն շնորհավորանքի հարցում և շամպայն չխմեն, իսկ վեհափառները դեռ զղջալու են և նրանք պետք է վերանայեն իրենց մոտեցումները:
Վերջինս ևս մեկ անգամ շեշտեց իր մոտեցումները ԼՂՀ-ի հարցում և ասաց. «Ով չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը և հանդիսանում է Մինսկի խմբի անդամ, իրեն ինքնաբացարկ է հայտնում Մինսկի խմբից»
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ասաց նաև, որ այսօրվանից սկսած 5 օր ժամանակ ունեն, որպեսզի դիմեն սահմանադրական դատարան և չբացառեց, որ կդիմեն:
Իր ապագա պլանների մասին խոսելիս, Հովհաննիսյանը հաստատեց, որ վաղը և մյուս օրը գնալու է մարզեր, և ըստ Ազղատության հրապարակում հայտարարած ժամանակացույցի, փետրվարի 28-ի հանրահավաքին կհաջորդի մարտի մեկյան ասուլիսը, իսկ մարտի 2-ին կրկին հանրահավաք կլինի: