Եվրոպայի թիմային առաջնության ավարտից անմիջապես հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնեց Անթալիա , որտեղ մասնակցելու է աշխարհի թիմային առաջնությանը:
Այստեղ թիմը հանդես կգա նույն կազմով, ինչ Վարշավայում. Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, մարզիչ` Արշակ Պետրոսյան:
Այս մասին գրում է armchess.am-ը: