«Ժողովուրդը» գրում է, որ, ինչպես արդեն տեղեկացրել էր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) լայն շինարարություն է սկսել Երեւանի «Էրեբունի» թանգարանի հարեւանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում, ինչը վտանգավոր է, քանի որ հրապարակը մեծ լարման հոսանքի գոտում է գտնվում։ Սակայն որեւէ կառույց չի համարձակվում պատգամավորին արգելել։

«Նշենք, որ Սեդրակյանին պատկանող գազալցակայանն ու բենզալցակայանը եւս վտանգավոր են համարվում, քանի որ դրանց կողքին դպրոց կա։ «Ժողովուրդ»-ը փորձեց բնակիչների դժգոհության մասով պարզաբանում խնդրել Սեդրակյանից։

Վերջինս ասաց. «Բոլոր նորմերն էլ պահպանվել են, համապատասխանում ա, չի կարա տենց բան լինի, ինչի կողքն ուզում ա լինի, նորմերը համապատասխանում ա, ֆսյո, վերջացավ։ Թանգարանի, հրապարակի հետ կապված էլ ես տեղյակ չեմ»։ Դե իհարկե «ֆսյո», բնակիչների խոսքը պատգամավորի մոտ ի՞նչ արժեք պիտի ունենա»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում