«Ժամանակը» գրում է, թե երեկ Վարդան Պետրոսյանի փաստաբանը տեղեկացրել է, որ նա բացարկ է հայտնել քննչական խմբի ղեկավարին՝ բացատրելով, որ իրականում լրատվամիջոցներին փոխանցված տեղեկությունը, թե Վ. Պետրոսյանը ներողություն է խնդրել քննիչից, իրականությանը չի համապատասխանում, հակառակը՝ նա քննիչին ասել է, որ տարբեր դերասաններ կան, թվել է հանրաճանաչ դերասանների անուններ, հարցրել. «Իրենք է՞լ են «դեռասան» քեզ համար», քննիչն ասել է՝ այո:
Նա նաեւ հարցրել է քննիչին՝ «Ես երբեւիցե քեզնից ներողություն խնդրե՞լ եմ», ինչին ոչ մի պատասխան չի եղել, որով ուղղակի ապացուցվեց, որ դերասանը ներողություն չի խնդրել, իսկ քննիչը լրատվամիջոցներով իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածել:
Վ. Պետրոսյանը նշել է, որ չի տա որեւէ ցուցմունք եւ չի մասնակցի որեւէ քննչական գործողության, եթե իր արժանապատվությունը վիրավորած այդ քննիչը ներգրավված է լինելու դրանում:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում