Նոյեմբերի 21-ին, ժամը 04.25-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 5-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կենտրոնի 605-րդ սենյակում:

Ամբողջությամբ այրվել է մեկ մահճակալ՝ ներքնակով: Ներսում գտնվել է Է. Ն.-ը (ծնվ. 1940թ.), ով հրդեհի հետևանքով չի տուժել և տեղափոխվել է այլ հիվանդասենյակ: