«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, որը, մեր տեղեկություններով, նախատեսվում է դեկտեմբերի 1-ին, դիվադադար է արել ՀՀ իշխանություններին, որոնք 20 օր առաջ, քունները կորցրած՝ նախապատրաստվում են, որ հավուր պատշաճի դիմավորեն նրան։ Ընդ որում՝ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ժողովրդի հարմարավետության հաշվին։
Երեկ «Հրապարակ»-ի լրագրողը կեսգիշերին օդանավակայանից դեպի Փարաքար ձգվող ճանապարհին ականատես է եղել մոտոցիկլետների շարասյան վարժանքներին, որի պատճառով մոտ կես ժամ կաթվածահար է եղել երթևեկը։ Բնակիչները պատմել են, որ արդեն մի քանի օր նման վարժանքներ են անում և ժողովրդին կեսգիշերին դիվադադար անում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։