Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են մեծ թվով ոստիկանական, պարեկային ծառայության մեքենաներ, որոնք կանգնած են շենքի ետնամասում։ Շենքի դիմաց հավաքվել են մեծ թվով ոստիկաններ և կարմիր բերետավորներ, որոնք ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ են կատարում:
YerevanNews.am-ի տվյալներով, շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվելու ՀԱԿ-ի և «100°» նախաձեռնությունը: Բողոքի ակցիան կապված է կառավարության հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ:
Նշենք, որ այս պահին դեռ ոչ մեկ չի տղեկացնում, թե ինչու է շենքի դիմաց այդպիսի իրավիճակ տիրում:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ այս օրենքի դեմ բողոքող քաղաքացիները հավաքվել էին ԱԺ-ի շենքի առջեւ։