Հնդկաստանի Կալկաթա քաղաքի օդանավակայանում հավաքարաները հայտնաբերել են 1.1 մլն դոլար արժողությամբ 24 ոսկե ձուլակտորի թաքստոց: Այս մասին հաղորդում է Associated Press –ը՝ հղում կատարելով մաքսային աշխատակիցներին: Ոսկին պահված է եղել Բանգկոկից թռիչք կատարած Jet Airways հնդկական ավիակազմակերպության ինքնաթիռի զուգարանում:
Հավաքարարաները հայտնաբերել են ձուլակտորները զուգարանում, երբ մաքրել են ինքնաթիռը Հնդկանստանի հյուսիսում գտնվող Փաթնա քաղաք ուղարկելուց առաջ: Ձուլակտորները տեղադրված են եղել երկու պարկի մեջ: Յուրաքանչյուր ձուլակտորի քաշը կազմում է մեկ կիլոգրամ:
Ներկայումս մաքսային ծառայությունը բռնագրավել է հայտնաբերվածը և վարում է հետաքննություն: Թե ում է պատկանում ոսկին դեռևս հայտնի չէ: Այս գործի հետ կապված որևէ ձերբակալությունների մասին պաշտոնապես չի նշվում, սակայն հնդկական OneIndia News տեղեկատվական պորտալը հայտնել է կասկածյալի ձերբակալման և նրա հարցաքննության մասին: