Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց հավաքված հարյուրավոր մարդիկ բողոքում էին պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ:

Նրանք պահանջում էին, որպեսզի օրենքից հանվի պրտադիր բառը, օրենքը հետ կանչվի և վերանայվի ու վերամշակվի: Հավաքվածների պահանջների մեջ էր մտնում նաև այն, որ օրենքը գործի չդրվի հաջորդ տարի և դրվի հանրային քննարկման:

Ելույթների ժամանակ Կառավարության ներկայացուցիչ, քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ակցիայի մասնակիցների երկար հորդորներից հետո մոտեցավ, ըստ կանխատեսվածի, մասնակիցների հետ երկխոսության նպատակով, սակայն գրավոր դիմում պահանջելուց հետո, ինչպես ակցիայի մասնակիցներն էին վանկարկում, փախավ, առանց մեկնաբանություններ և հարցերին պատասխաններ տալու: Ակտիվիստները միաբերան «ամոթ» էին գոչում ներկայացուցչից ետևից:

Կառավարության շենք մտնելուց հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Ղազարյանը հավաստիացրել է, որ բողոքի ակցիայի մասնակիցներն անհեթեթ պահանջներ են ներկայացնում: Հարցին, թե որն է հատկապես անհեթեթ, պատասխանել է. «Օրինակ այն, որ իրենց զրկում են իրենց սեփականությունից, բայց այդպիսի բան չկա, իրենց սեփականությունը կուտակվելու է»:
Ղազարյանը հրաժարվել է մյուս հարցերին պատասխանել` պատճառաբանելով, որ ինքը պետք է ծանոթանա գրավոր պահանջին:

YerevanNews.am-ի տեսանյութը` շուտով: