Թուրքիայում անվտանգության աշխատակիցները ձերբակալել են մահապարտ ահաբեկիչի, երբ վերջինս  փորձել է ներխուժել վարչապետի նստավայր Անկարայում:
Թուրքիայի վարչապետի անվտանգության աշխատակիցները հարձակվել են 52 տարեկան կասկածյալի վրա, երբ նա փորձել է գործի գցել կասկածյալ պայթուցիկ համակարգը:
Ինչպես հայտնում է պետական Anadolu գործակալությունը կասկածյալը հոսպիտալացվել է ոտքին կրակելուց հետո: Այնուամենայնիվ գործակալությունը այնուհետև հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն երեք անգամ նախազգուշական օդի մեջ կրակելուց հետո:
Տեսանյութի կադրերը ցույց են տալիս, թե անվտագության ինչպիսի ինտենսիվ միջոցառումներ են ձեռնարկվում շենքի շուրջ այդ դեպքից հետո:
Դեպի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն գոյություն չունի: