«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը այսօր մասնակցություն է ունեցել ակումբային մարզումներին մեծ սահմանափակումներով: Այս մասին հայտնում է Спорт Экспресс պարբերականը՝ հղում կատարելով կարմիր-սպիտակների պաշտոնական կայքին:

Հայ հարձակվողի մասնակցությունը Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը նոյեմբերի 23-ին առաջվա պես հարցականի տակ է:


Հիշեցնենք, որ Մովսիսյանը ծնկի վնասվածք էր ստացել Պրեմիեր Լիգայի՝ «Զենիթի» դեմ նախորդ խաղի ժամանակ, որտեղ մինչև վնասվածք ստանալը հասցրել էր երեք գոլի հեղինակ դառնալ: Հեթ-տրիկի շնորհիվ նա գլխավորում է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ռմբարկուների աղյուսակը: