Forbes պարբերականը հրապարակել է հոդված «Ադրբեջանը բացարձակապես մոդել չէ քաղաքական բարեփոխումների համար» վերնագրով, որտեղ հոդվածագիր Մարկ Ադոմանիսը քննադատության է ենթարկում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հոդվածը Ադրբեջանի մասին: 

Forbes-ում տպված հոդվածում մասնավորապես նշվում է.«Մեթյու Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ նախորդ դեսպանը գրել է շատ ցնցող հոդված: Ես նշում եմ ցնցող, քանի որ շատ հազավադեպ կարելի է տեսնել, երբ մարդու իրավունքների խախտումների մասին այդպիսի վատ հաշվետվություն ունեցող պետությանը ինչպիսին է Ադրբեջանը, դրվատում են իր բարեփոխումների համար: Շատ բաներ կան հոդվածում, սակայն ամենանշանակալիցը հոդվածի վերջին հատվածն է.« Ռազմավարական տեսանկյունից նայել Ադրբեջանին,  չի նշանակում զոհաբերել արևմտյան արդյունքները: Իրանում բարենորոգումների համար պայքարողները կարող են նայել Ադրբեջանին, որը նույնպես շիական պետություն է, սակայն որտեղ 1,400 տարվա պատմություն ունեցող հրեական համայնքը հզոր պետական օժանդակություն է ստանում և որտեղ կանայք ընտրության իրավունք ստացան մեկ տարի ավելի շուտ, քան Ամերիկայում: Միացյալ Նահանգները և նրա եվրոպական դաշնակիցները պետք է խելացի գտնվեն Ադրբեջանին չքննադատելու և հետաքրքրությունների ընդարձակ շարք հետապնդելու համար, որոնք կիսում են այս փոքրիկ, սակայն ռազմավարական կարևոր պետության հետ»:
Այն գաղափարը, որ բարեփոխումների համար պայքարողները Ադրբեջանին պետք է նայեն ոգեշնչվելու համար՝ ամբողջովին անhիմն է: Ադրբեջանը մշտապես ընդունվում է աշխարհում ամենաբռնապետական պետություններից մեկը: Այսպես Economist Intelligence Unit-ը 2012 թվականի ժողովրդավարության ինդեքսում Ռուսաստանին տվել էր 3,74 միավոր և այն զբաղեցրել էր 167 պետության շարքում 122-րդ տեղը: Շատ քիչ ժողովրդավարական ակտիվիստներ են ցանկանում նմանվել ռուսական կառավարությանը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանը, որը ըստ Բրայզայի պետք է ծառայի որպես ներշնչման աղբյուր, բարենորոգման համար, պայքարողների համար, 3,15 միավորով զբաղեցրել էր 139-րդ տեղը:
Freedom House նույնպես Ադրբեջանին դասակարգել էր որպես « ոչ ազատ» պետություն և միավորներով հավասար էր Ռուսաստանին: The Polity IV հետազոտական նախագիծ, որը ներկայացնում է տարեկան հաշվետվություն ավտոկրատ ռեժիմների մասին, նույնպես դասակարգել էր Ադրբեջանը ավելի ավտոկրատ և բռնապետական պետություն, քան Ռուսաստանը:
Այն հարցը, թե արդյոք Արևմոտքը պետք է գործ ունենա Ադրբեջանի հետ, իհարկե այդպես է: Արևմոտքը պետք է հարաբերություններ ունենա յուրաքանչյուր պետության հետ: Սակայն մենք չպետք է ձևացնենք, որ ներգրավելով հարաբերությունների մեջ, ինչ-որ բան ենք անում մեր արժեքները առաջ տանելու համար: Ազերիական կառավարությունը շատ ճանաչված անկախ հաստատությունների կողմից դասակարգվում է աշխարհի ամենափակ քաղաքական համակարգերից մեկը:
Մշտապես գոյություն ունի հետաքրքրությունների և արժեքների բախում Ադրբեջանի հետ: Այնպես որ եթե ցանկանում ես գնալ հետ և աշխատել ազերիների հետ, եթե ցանկանում ես, սակայն սխալ պատկերացումներ մի ունեցի նրանց մասին»: