Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակ է գնացել՝ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանում Վարդան Պետրոսյանի դատական նիստն էր, որի ընթացքում պետք է վճռվի Վարդան Պետրոսյան նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ակնկալում է, որ արդար որոշումը կընդունի դատարանը ևՎարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կփոխվի: