Ինչպես արդեն հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Դատարանը գնացել էր խորհրդակցական՝ որոշում կայացնելու:
Ինչպես դատարանից հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, դատարանը մերժել է միջնորդությունը և կալանքը` որպես խափանման միջոց թողեց անփոփոխ:
Դրսում լրագրողների հետ զրույցի ընթացքում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դատարանը ոչ մի հիմնավոր բացատրություն չի ներկայացրել մերժման համար: Պաշտպանի խոսքերով, սա անօրինական որոշում է, քանի որ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու համար մեծ թվով ստորագրություններ էին հավաքվել, միջնորդել էին նաև անձամբ նախագահն ու Շառլ Ազնավուրը: ՆԻկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նաև նշեց, որ թող սա դաս լինի բոլորի համար, որ համոզվեն, որ այս երկրում արդարություն չկա:
Նշենք որ շենքի դիմաց հավաքվել են մի խումբ մարդիկ, ովքեր վանկարկում են «ամոթ, ամոթ»: