Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում սուպերմարկետի տանիքի փլվելու պատճառով մահացել է 14 մարդ, իսկ 40-ը` վիրավորվել: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը:
Ինչպես նշել են փրկարարները դեպքը տեղի է ունեցել Ռիգայի Պրիեդայնես փողոցի վրա գտնվող «Մաքսիմ» սուպերմարկետում, որտեղ փլվել է 500 քառ. մետր մեծությամբ տանիքը:
Ռիգայի փոխքաղաքապետ Անդրի Ամերիկսը նշել է, որ տանիքի փլվելու հավանական պատճառը շինարարների սխալն է եղել:«Ամենայն հավանականությամբ, շինարարները թույլ են տվել սխալ, ինչն էլ բերել է շենքի փլվելուն: Շենքը ամբողջությամբ փլվել է»,- նշել է Ամերիկսը: Նրա խոսքերով պայթունի տարբերակը չի հաստատվել: