«Ժողովուրդի» տեղեկություններվ՝ երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում էր, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ շրջել է քաղաքով ու փորձել հարմար շենք գտնել նախևառաջ ՀՀ մշակույթի նախարարության համար (ըստ «Ժողովրդի» ՀՀ կառավարությունը մտադիր է ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությունները տեղափոխել Շիրակի մարզ)։

Սակայն փնտրտուքը դեռ արդյունք չի տվել։ Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել, թե երբ է նախատեսված նախարարությունների տեղափոխությունը։ Ըստ Բերբերյանի՝ ժամկետները դեռ հայտնի չեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։