Երկրի գլխավոր դերբիի գլխավոր հարցն այնն է, թե արդյոք Յուրա Մովսիսյանը կկարողանա մասնակցել «Սպարտակ»-«ԲԿՄԱ» մենամարտին: Soccer-ը ներկայացրել է հայազգի հարձակվողի դերը ակումբում:
Սպարտակի երկրպագուները երբեմն ծայրահեղ պահանջներ են ներկայացնում ֆուտբոլիստներին, որոնք հաճախ բերում են ոչ արդար գնահատականների: Կարելի է նշել, որ Մովսիսյանի խաղի հետ կապված թերահավատության գնահատականները միայն վերացան «Զենիթի» դարպասներին հեթ-տրիկից հետո: Իսկ եթե նայենք քննադատություններին, ապա նրանք պահանջներին շատ դժվարությամբ կարող են համապատասխանել միայն Մեսսին և Ռոնալդուն:
Նրանք մեկ բողոքում են, որ Յուրան քիչ է մասնակցում կոմբիանցիոն խաղին, երբեմն որ քիչ է դուրս գալիս հարվածային դիրքեր և այլն: Այսպիսի քննադատություններ են հնչում, սակայն դժվար է պատկերացնել, թե որ տեղում կլիներ Սպարտակը, եթե չլինեին Մովսիսյանի գոլերը: Ընդ որում սա Վելլիտոնի դեպքը չէ, երբ նրանք քննադատում էին, որ մեծ մրցակիցների դեմ խաղերում նա կորում է, հայազգի ֆուտբոլիստը առաջատարի որակներ է ցուցաբերում և գոլեր խփում անկախ այն հանգամանքի, թե որ ակումբի հետ է նա խաղում:
Ինչպես հաճախ ասում են հարձակվողի մասին պետք է խոսեն նրա գոլերը, իսկ Մովսիսյանի վիճակագարությունը հիանալի է 18 գոլ 25 խաղում: Սա այն դեպքում, որ նա շատ է աշխատում իրեն հատկացված ամբողջ խաղաժամանակում, նրա բազմաթիվ էներգիա խլող, սակայն ակումբի համար շատ օգտակար արագացումները և հակառակորդի ֆուտբոլիստից ազատվելը դուրս է մնում հեռուստախցիկի տեսադաշտից, սակայն այս աշխատանքը մեծ տպավորություն է թողնում, եթե նայել մարզադաշտից, այսպիսի խաղաոճով խաղում էր Դիդիե Դրոգբան: Կողքից հաճախ չեն նկատում նաև այն, թե ինչի պրոֆեսիոնալիզմով է մոտենում իր պարտավորություններին Յուրան:
Աշնանը մնալով առանց լուրջ մրցակցության և ծնկի ցավով նա ամբողջովին հարմարվեց նոր համակարգին և փոփոխված գործառույթներին՝ չմոռանալով գոլի պարտավորության մասին: Խոսքը այն մասին է, որ Յուրան երկար ժամանակ թերգնահատված էր մնում անգամ իր երկրպագուների կողմից, սակայն այժմ երբ մոտենում է դերբին, իսկ հայազգի հարձակվողի մասնակցության հարցը դեռևս շարունակում է մնալ հարցականի տակ, Մովսիսյանի ելույթների նկատմամբ թերահավատ վերաբերմունքից անգամ հետք չի մնացել, ավելին կարծես թե հասկացել են, որ «Յուրան մեր ամեն ինչն է»:
«Սպարտակի» գլխավոր ռմբարկուն օգոստոսից ծնկում ցավի զգացում ունի և դժվար թե նա հրաշքով իրեն սկսի լավ զգալ: Կա երկու տարբերակ կամ վիրահատություն կամ կոնսերվատիվ բուժում: Հարց է առաջանում, սակայն, եթե Մովսիսյանը ամբողջ աշուն խաղացել է վնասվածքով, ապա ինչու՞ խաղադաշտ դուրս չգալ դերբիում, քանի որ սա առաջնությունում ամենասկզբունքային խաղն է, հատկապես որ բանակայինները ցանկանում են ռևանշի հասնել:
Բնականաբար հասկանալի է, որ այս հարցը պետք է որոշեն բժիշկները, պետք է գնահատել ֆուտբոլիստի առողջության բոլոր ռիսկերը, հաշվի առնել նրա սեփական կարծիքը, լսել ինչ կասեն մարզիչները: Առողջ միտքը պետք է հաղթանակի և ինչպես նշում է լրագրողը « կարմիր-սպիտակները» պետք է գան այն եզրակացության, որ րոպեական առաջադրանքների համար, անգամ եթե խոսքը գնում է ԲԿՄԱ-ի հետ խաղին, Մովսիսյանի առողջությունից ավելի կարևոր չեն, որը առանց այն էլ բազմաթիվ վտանգների է ենթարկվել: