2014թ․ պետբյուջեում եկամուտների ծանրակշիռ ավելացումը վերջին տարիների լուրջ ձեռքբերումներից և մարտահրավերներից մեկն է։ Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հավելելց, որ Հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ այսպիսի ցուցանիշ մենք երբևէ չենք ունեցել։

Իսկ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի խոսքերով, ՀՀ-ն բազմաթիվ տարիներ ունեցել է ցածր հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն, և կամք է պետք, որպեսզի այդ հարաբերակցությունը մեծացնենք։ «Եթե մեծացնենք այդ հարաբերակցությունն, ապա դա պիտի տեղի ունենա ստվերային դաշտի կրճատման շնորհիվ։ Հիմա կա տենդենց այն կրճատելու», - նշեց նա։

Իսկ Վարդան Այվազյանն էլ չհամաձայնեց, որ կա ստվեր տնեսության մեջ: «Ստվերը որտե՞ղ է, դուք գիտե՞ք, ես չգիտեմ։ Երբ Վարդուշ մորքուրը խանութից 100 դրամով սիգարետ է առնում, հետո ծախում 105 դրամով, դա էլ է ստվեր, կամ երբ խոշոր հարկատուները Վարդուշ մորքուրի անվան տակ են գործում»։

Անդրադառնալով կենսաթոշակային կուտակման համակարգին Բոստանջյանը նշեց միայն, որ բացասական է վերաբերվում , իսկ ՀՀԿ-ական պատգամավորն էլ նշեց, որ համակարգի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպես են այն աշխատեցնելու: