Նիկոլայ Բասկովին իսկապես արքայական նվեր է կատարել առեղծվածային Անաստասիա անունով նրա վաղեմի և գաղտնի երկրպագուն: Ինչպես հաջողվել է պարզել Heat.ru-ն, VIP դասի սպիտակ Rolls-Royse շքեղ ավտոմեքենան «Ռուսաստանի ոսկե ձայնը» նվեր է ստացել Ժնևում բնակվող Անաստասիա անունով միլիարդատերից:
600 հազար եվրո արժողությամբ ավտոմեքենան Բասկովին սպասել է Շերեմետևո օդանավակայանի մուտքի մոտ, որտեղ նա ժամանել է Պետերբուրգից,որտեղ ավարտել է մի քանի տեսահոլովակների նկարահանումը: Մեքենայի սրահը զարդարում է «անկրկնելիին» գրությունը:
Առատաձեռն գեղեցկուհու մասին, ով պատրաստ է այսպիսի արքայական նվերներ կատարել, քիչ բան է հայտնի: Հայտնի է միայն այն, որ նա այրի է երկու երեխայի հետ: Անաստասիան թաքցնում է իր տարիքը, սակայն շշուկների համաձայն նա 40 տարեկանից ծեր է: Ինչպես պարզել է կայքը միլիարդատերի հետ Բասկովը ծանոթացել է կես տարի առաջ: Ընդ որում այն ժամանակ Նիկոլայը նոր ծանոթությունը չէր թաքցնում և անգամ զբոսանավի վրա նրանց անցկացրած հանգստի լուսանկարները տեղադրել էր համացանցում: