Այսօրվանից մեկնարկել է Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրը: Տուրին ընդառաջ ռուսական sports.ru կայքը կազմել է այն խաղերի ընտրանին, որն ամենից շատն է հետաքրքրություն առաջացնում:

ԲԿՄԱ - «Սպարտակ», շաբաթ, 17:00

Անցյալ խաղում գրանցված խոշոր պարտության համար աս խաղում ԲԿՄԱ-ն կարող է պատժել իր դարավոր մրցակցին: Այս դերբին մեծծ հետաքրքրություն է ներկայացնում բոլոր ֆուտբոլասերների համար: ԲԿՄԱ-ին չեն կարող օգնել Վասիլիյ Բերեզուցկին և Ալան Դզագոեվը: Իսկ Սպարտակի կազմն էլ թուլացած կլինի, քանի որ խաղին չի մասնակցի շատ դեղին քարտեր ստացած Տինո Կոստան և դեռ մինչ այժմ հարցականի տակ է ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանի մասնակցությունը խաղին: Պետք է ընդգծել նաև, որ «Սպարտակին» ամսվա մեջ առաջին անգամ կօգնեն նաև երկրպագուները:


«Լոկոմոտիվ» - «Դինամո», կիրակի, 13:30

Կիրակի կկայանա երկրորդ դերբին, որի հանդեպ հետաքրքրությունն առաջացել է դեռ թիմերի միջև առաջին խաղիօց հետո: Ի տարբերություն մյուս թիմերի, այս թիմերի մոտ բացակայում են վնասվածքները և նրանք խաղադաշտ դուրս կհան ուժեղ կազմով:

«Ակմար» - «Կուբան», շաբաթ, 14:45

Ի տարբերություն այս թիմերի միջև առաջին խաղի, այստեղ «Ակմարին» ավելի դժվար կլինի հաղթել մրցակցին: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կան վնասվածք ստացած խաղացողներ, ովքեր չեն կարողանա օգնել իր թիմին:

«Կրասնոդար» - «Թերեկ», երկուշաբթի, 19:00

Այս երկու թիմերի միջև կա մի ընդանուր նմանություն, նրանք երկուսն էլ ամենաքիչն են օգտագործում երկար փոխանցումները: Երկու թիմերից էլ սպասում են հետաքրքիր խաղի:

Մյուս հետաքրքրություն ներկայացնող «Զենիթ» - «Ռոստով» խաղն արդեն սկսվել է: