ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվել է, քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի խոսքերով, նախագահը ներկայացրել է Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքները:
«Դուք գիտեք, որ հայկական կողմը դրական է գնահատում այդ հանդիպումը: Մենք կողմ ենք, որ բանակցային գործընթացները շարունակվեն, ավելի լավ է վերսկսվի, քան թե ոչ:
Նրա կարծիքով` երբ որ բանակցությունները վերսկսում են դա արդեն դրական ազդեցություն է ունենում:
«Մենք բանակցությունները շարունակեցինք մի պետության հետ, ով երկու տարի շարունակ խոսում էր ռազմական հռետորության ձևով», - եզրափակեց նա: