ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, Ռուսաստանի՝ Հայաստան այցից հետո երկու երկրների հարաբերությունները էլ ավելի կխորանան և կզարգանան: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո, անդրադառնալով ՌԴ նախագահի սպասվող այցին Հայաստան, նշեց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:
«ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հարաբերությունները զարգանան բոլոր առումներով և դա նաև ՌԴ-ի ցանկությունն է», - նշեց նա, հավելելով, որ մենք ունենք բազմաթիվ գործընկերներ, բարեկամներ, սակայն մեր ռազմավարական դաշնակիցը միայն Ռուսաստանն է:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու է Հայաստանը հարմարեցվում Պուտինի ճաշակին և բարեկարգում մինչ նրա գալը, Շարմազանովը գերադասեց չպատասխանել և լրագրողի հարցը ոչ կոռեկտ համարեց:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի երկուսին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Այդ նպատակով, ինչպես տեղեկություններ են շրջանառվում մամուլում, բարեկարգում են անմխիթար վիճակում գտնվող տարածքները՝ հատկապես «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը: