«Ժողովուրդը» գրում է, թե լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ որ այս օրերին Շիրակի մարզպետարանում ակտիվ խորհրդակցություններ են անցկացվում։
«Ընդ որում, դրանք անցկացվում են գրեթե ամենօրյա ռեժիմով եւ մասնակցում են մարզի ու Գյումրիի բարձրաստիճան պաշտոնյաները՝ մարզպետ, Գյումրիի քաղաքապետ, ոստիկանության եւ ԱԱԾ պետեր եւ այլք։ Խորհրդակցությունների անցկացման առիթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ կատարելիք այցն է։
Տեղեկություններ կան, որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարելու Գյումրու «Շիրակ» օդանավակայանում։ Երեկ «ժողովուրդ»–ը «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանից փորձեց ճշտել Պուտինի՝ Գյումրիում վայրէջք կատարելու մասին լուրը, սակայն նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն՝ ասելով թե ինքն իրավունք չունի պատասխանել այդ հարցերին»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում