«Ես այդ մասին ընդհանրապես չեմ անհանգստանում: Գլխավորապես այն պատճառով, որ Գաղտնի գործակալության աշխատակիցները ամեն օր հիանալի են կատարում իրենց աշխատանքը»,- այս մասին նշել է Բարաք Օբաման ABC գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Նշենք, որ ԱՄՆ-ում Գաղտնի գործակալությունը պատասխանատու է պետության առաջին դեմքերի անվտանգության համար:
46 ամյա Քենեդին գնդակահարվել էր Դալլասում 1963 թվականի նոյեմբերի 22-ին: Սպանության պահին նա կնոջ Ժակլինի և Տեխասի նահանգապետ Ջոն Քոննելիի հետ գտնվում է բաց լիմուզինում, որը դանդաղ կերպով ընթանում էր քաղաքով, ինչը հեշտացրել էր դիպուկահարի գործը:
Օբամայի խոսքերով Քեննեդիի սպանությունը ազդել է այն հանգամանքի վրա, որ Գաղտնի ծառայության աշխատանիք մեթոդները մեծ մասամբ փոխվել են: Այժմ Սպիտակ Տան ղեկավարը տեղաշարժվում է զրահապատված լիմուզինով: Բացի դա նրան միշտ ուղեկցում է մի քանի ավտոմեքենայից կազմված ավտոշարասյունը և մինչև ատամները զինված թիկնապահները:
Համաձայն պաշտոնական տարբերակի ԱՄՆ-ի 35 ամյա նախագահի սպանությունը Լի Հարվի Օսվալդոյի ձեռքի գործն էր, ով դրանից երկու օր անց նոյեմբերի 24-ին սպանվել էր ոստիկանական բաժանմունքում գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբիի կողմից: Սակայան Ամերիկայում ոչ բոլորն են ընդունում այս տարբերակը` ենթադրելով, որ Քեննեդին դավադրության զոհ է դարձել: