Զարմանալու փաստ չէ, որ աշխարհի ամենաթանկ փողոցներում ապրում են այնպիսի դեմքեր, ինչպիսիք Անջելինա Ջոլին ու Բրեթ Փիթն են կամ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին:

Իհարկե պարտադիր չէ միլիարդատեր լինել այս փողոցներից մեկում ապրելու համար, սակայն մեծ գումարներն, իհարկե, կօգնեն ձեզ ավելի հեշտությամբ այստեղ բնակարան ձեռք բերել:

Դե ինչ, եկեք տեսնենք, թե որոնք են աշխարհի ամենաթանկ փողոցները, և ովքեր կարող են լինել ձեր հարևանները, եթե սրանցից մեկում բնակարան ձեռք բերեք:

1 Փոլոքի անցուղին, Փիք, Հոնգ-Կոնգ

 

 

Միջին գինը 1մ2 տարածքի համար` 120,000 $

Հոնգ-Կոնգի ամենաբարձրադիր թաղամասում` Փիքում է գտնվում աշխարհի ամենաթանկ փողոցներից մեկը` Փոլոքի անցուղին: Այստեղի ամենահայտնի բնակիչնեից են դերասան Ստեֆեն Չոուն` «Շաուլինյան ֆուտբոլ» ֆիլմի աստղը:

2 Քենսինգթոն պալատի այգիներ, Լոնդոն, Միացիալ Թագավորություն

 

 

Միջին գինը 1մ2 տարածքի համար` 107,000 $

Այս պատմական փողոցում ապրում են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Արքայազն Ուիլիամը, Քեյթ Միդլթոնը, արքայազն Ջորջը, Լակշմի Միթալը, Բերնի Էքլեսթոունի դուստրը` Թամարան:
Այս փողոցում են գտնվում նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ճապոնիայի դեսպանատները:

3 Փրինսես Գրեյս պողոտա, Մոնակո

 

Միջին գինը 1մ2 տարածքի համար` 86,000 $

Այս փողոցում են ապրում Անդրեա Բոչելին, Ռոջեր Մուրը, Լյուիս Հեմիլթոնը և Հելենա Քրիստենսենը: Պողոտան անցնում է ծովափի երկայնքով: Այստեղ բնակարաններ ունեն Եվրոպայի ամենահարուստ մարդիկ:

4 Ժենեղալ դե Գոլ բուլվար, Քեփ Ֆեղատ, Ֆրանսիա

 

Միջին գինը 1մ2 տարածքի համար` 79,000 $

Բացի այն, որ այստեղ են բնակվում Բրետ Փիթն ու Անջելինա Ջոլին, այստեղ նաև առանձնատուն ունի ներդրող Փոլ Ալենը, ով այստեղ է գալիս արձակուրդներին: Ժամանակին այս փողոցի վրա բնակարան ուներ նաև Չարլի Չապլինը: Քեփ Ֆեղատն փոքրիկ թերակղզի է, որը, Մոնակոյից 15 կմ հեռավորության վրա գտնվելով, երկար ժամանակ հարուստների ու հայտնիների համար իսկական Մեքքա է եղել:

5 Փեթերսոն Հիլլ, Սինգապուր

 

 

Միջին գինը 1մ2 տարածքի համար` 42,500 $

Սինգապուրի այս փողոցում ապրում են այնպիսի միլիարդատերեր, ինչպիսիք են Facebook-ի համահիմնադիր Էդուարդո Սեվերինը ու նախկին Միսս Սինգապուր գեղեցկության թագուհի Ռայչել Կումը: Նախորդ տարի Սեվերինը հայց էր ներկայացրել ԱՄՆ քաղաքացիությունը կասեցնելու համար, ինչի արդյունքում Կոնգրեսը քննադատել էր բոլոր այն խոշոր հարկատուներին, ովքեր լքում են երկիրը:
Սեվերինը նշել է, որ իրեն ուղղակի դուր է գալիս ապրել ու աշխատել Սինգապուրում, որտեղ նա ապրում է 2009թ.-ից, ու ավելացրել, որ պատրաստ է ԱՄՆ-ին վճարել այնքան գումար, որքան պարտավոր է որպես հարկատու:

6 Չեմին դե Ռութ, Ջենևա, Շվեյցարիա

 

Միջին գինը 1մ2 տարածքի համար` 37,000 $

Այստեղ ապրում են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսին Ֆրանսիայյի Պեժոների ընտանիքը, ֆրանսիացի թենիսիստ Հենրի Լեկոնտեն ու նախկին ալպյան դահուկորդ Ժան Կլոդ Քիլին: Չեմին Ռութը` Շվեյցարիայի ամենաթանկ փողոցը, գտնվում է Ջենև լճի մոտակայքում: Այս փողոցի տների մեծ մասը մեծ գեղեցիկ այգիներ ու լողավազաններ ունեն: Տներից շատերից կարելի է տեսնել լիճը, ՄԱԿ-ի գրասենյակի ու Համաշխարհային տնտեսական ֆորումի ստորաբաժանման շենքերը:

7 Ռոմազինո Հիլ, Սարդինիա

 

 

Միջին գինը 1մ2 տարածքի համար` 32,900 $

Ռոմազինո Հիլի բնակիչներից են Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչ Ահմեդ Զակի Յամաննին, Ուրալի մեծահարուստ Ալեքսեյ Մորդաշովը (տե՛ս լուսանկարը):
Աղա Խանը, դեռ 1960-ականներից, Սարդինիայի Կոստա Սմերալդան դարձրել է իր արձակուրների անցկացման մշտական վայրը: Դրանից ի վեր` այս վայրը հայտնի է որպես միլիարդատերի արձակուրդային «խաղահրապարակ»:

8 Օստոժենկո, Մոսկվա, Ռուսաստան

 

 

Միջին գինը 1մ2 տարածքի համար` 29,000 $

Ռուս օլիգարխ Ալիշեր Ուսմարնովը այս տարածքի ամենահարուստ բնակիչներից մեկն է: Օստոժենկոն Ռուսաստանի ամենահին թաղամասերից է և այստեղ են բնակվում ամենահարուստ մոսկվացիները: Այս փողոցը մոսկովյան ժառանգության ամենակարևոր փողոցներից մեկն է: Այստեղ են գտնվում Կրեմլի շենքը, Պուշկինի թանգարանը, Քրիստոս Փրկչի Մայր տաճարը և այլ:

9 Հինգերորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ

 

 

Միջին գինը 1մ2 տարածքի համար` 28,000 $

Նյու-Յորք քաղաքն ինքնին համարվում է աշխարհի միլիարդատերերի քաղաք: Սակայն ամենևին էլ պարտադիր չէ մեծ գումարներ ունենալ, որպեսզի այստեղ բնակարան գնեք: Ամենաթանկ փողոցը Նյու-Յորքում Հինգերորդ պողոտան է, որտեղ բնակվում են այնպիսի միլիարդատերեր, ինչպիսիք են հայտնի հեռուստալրագրող Թոմ Բրոկան ու դերասան Բիլ Մյուրեյը:
ԱՄՆ-ում ավելի քան 515 միլիարդատերեր են ապրում, որոնց ընդհանուր կարողությունները միասին վերցրած կազմում է 2 տրիլիոն դոլար:

10 Մոնթեյն պողոտա, Փարիզ, Ֆրանսիա

 

 

Միջին գինը 1մ2 տարածքի համար` 26,000 $

Մինչև իր մահը` 1992թ., դերասանուհի Մերլին Դիթրիքը ապրում էր Մոնթեյն պողոտայում, որտեղ գտնվում է նաև Կանադայի դեսպանատունը: Այս պողոտան ավելի քան 350 տարվա պատմություն ունի:

Սակայն, փողոցն այնքան էլ ապահով չէ, քանի որ այն թիրախ է կողոպտիչների համար: Այստեղ են գտնվում զարդերի ամենախոշոր բիզնեսները` օրինակ Հարրի Ուինսթոնի զարդերի խանութը: 2008թ.-ին կողոպտել են ոսկերիչ Հարրի Ուինսթոնին` նրան հասցնելով ավելի քան 108 միլիոն դոլարի վնաս:

Աղբյուրը՝ Հետաքրքրասերների բլոգ