Լուսանկարիչ Դեն Մարբեյքսը սիրում է ուսումնասիրել քաղաքների բոլոր անկյունները: Ճանապարհորդելով քաղաքից քաղաք` ուսումնասիրում է լքված տները, ապաստարանները, եկեղեցիները, պետական կառույցները և այլն: Առանց թույլատրության տարբեր կառույցներ ներխուժելու համար նրան նույնիսկ 20 անգամ ձերբակալել են, սակայն նա չի հրաժարվել իր արկածախնդիր հետաքրքրասիրությունից ու շարունակել է առեղծվածների ու նորությունների փնտրտուքը:
Տեսե՛ք, թե ինչու:
Դենը չպետք է լիներ այս կառույցներից որևէ մեկում, բայց դուք ուրախ կլինեք, որ նա դա արել է:

Լքված տուն Գերմանիայում:

 

Դժվար է ասել, թե հատկապես ինչն է այս վայրերը դարձնում այսքան գեղեցիկ:

 

 

Միգուցե՞ այն, որ մարդիկ լքել են այս վայրերը:

 

 

Կամ միգուցե այն պատճառով, որ թվում է` կյանքը շարունակվում է անկախ այն բանից, որ մարդիկ ներկա չեն այստեղ:

 

 

Որոշ վայրեր մնացել են հենց այնպես, ինչպես դրանք լքվել են: Կարող եք Բելգիայում գտնվող այս տանը դեռևս տեսնել հին ռադիոն ու դրա կողքին փասիանի դեկորացիաները, որոնք կարծես սպասելիս լինեն տերերի վերադարձին:

 

 

Կարևոր չէ, թե քանի անգամ է ձերբակալվել, Դենը կարծում է, որ այդ գեղեցիկ վայրերը տեսնելն ու լուսանկարելն իսկապես արժեր դրան: Եվ այս լքված ապստարանի խորհրդավոր լուսանկարներն ապացուցում են դա:

 

 

 

 

1531թ.-ի Ֆոնդային բորսայի շենքը վերակառուցելուց հետո Բելգիայի Անտուեփ բնակավայրում 1872թ.-ին կանգնեցվել է «Առևտրի պալատը»: Հետագայում այն դադարել են օգտագործել, քանի որ այն չի համապատասխանել կանոնակարգերին, և դրանից հետո դարձել է քաղաքային հետազոտողների համար հրաշալի վայր:

 

 

Այս լուսանկարներից շատերը, թվում է, թե մեծ բյուջեյով նկարահանված սարսափ ֆիլմերի կադրեր լինեն:

 

 

 

 

Այնուամենայնիվ, սրանք գեղարվեստական ժանրից չեն, այլ իրական վայրեր են:

 

 

 

 

 

Աղբյուրը՝ Հետաքրքրասերների բլոգ