Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջորդ շաբաթ կվիրահատվի: Այդ մասին Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում ԲԿՄԱ-ին մոսկովյան դերբիում նվազագույն հաշվով պարտվելուց հետո հայտարարել է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը:
«Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա նա հայտավորված էր այսօրվա խաղում, սակայն նա չի կարողանա օգնել թիմին վերջին 2 խաղերում: Յուրան պետք է վիրահատվի»,-ասել է Կարպինը:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ դերբիում 26-ամյա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում խաղաց 59 րոպե: Ռուսական Պրեմյեր լիգայում Վալերի Կարպինի առաջիկա 2 խաղերը «Ռոստովի» եւ «Վոլգայի» դեմ են: