Շուրջ 50 տարի առաջ Beatles խումբը աշխարհին նվիրեց «Փողերը չեն կարող իմ նկատմամբ սեր գնել» երգը, սակայն Ադրբեջանի իշխանությունները, որոնք մեծ եկամուտ են ստանում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարից, կարծես մտադրված են ապացուցել հակառակը:
Շուրջ 600 ազդեցիկ մարդ հոկտեմբերի 30-ին հավաքվել էին Վաշինգթոնի National Building թանգարանի սրահում Azerbaijan-America Alliance հովանավորված խնջույքին և շոուին մասնակցելու նպատակով: Հյուրերին ընդունում էր դաշինքի նախագահ ԱՄՆ նախկին կոնգրեսական Դեն Բերտոնը, իսկ «պատվավոր հյուրընկալող հանձնախմբի» կազմում ընդգրկվել էր ԱՄՆ չորս սենատոր և 13 կոնգրեսական:
The Conway Bulletin-ի ադրբեջանցի փորձագետ Ջոշուա Նունանի խոսքերով, «նրանց համար արդյունավետ միջոցառում է», քանի որ այնտեղ ներկա են գտնվել նախկին կոնգրեսականներ, մեդիամենեջերներ և «բազմթիվ լոբիսթներ»:
Այս շքեղ ընդունելությունը Բաքվի «խավիարական դիվանագիտության» ագրեսիվ ռազմավարության մաս է կազմում, որը իրենից ներկայացնում է բազմաթիվ նվերների, հյուրընկալությունների և այլ դրդապատճառների միջոցով Ադրբեջանի նկատմամբ ազդեցիկ մարդկանց համակրանքը շահել:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը «Радио Азадлыг»-ին հայտնել է, որ «այսպիսի միջոցառումները միայն ընդգծում են իրականության և Ադրբեջանի մասին երևակայության հակադրությունը:
«Խավիարային դիվանագիտություն» տերմինը հայտնվել է 2012 թվականի մայիսին հրապարակված Հարավ-Արևելյան Եվրոպայի և ընդլայնված Եվրամիության հարցերով մասնագիտացված European Stability Initiative (ESI) կազմակերպության հաշվետվության տիտղոսագրում:
Հաշվետվության հեղինակ և ESI նախագահ Հերալդ Կնաուսը ասել է «Радио Азадлыг»-ին, որ չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման հետ Եվրոպայի խորհուրդը «ավելի քիչ է հետևողական և ավելի լուռ է իր քննադատության մեջ», ինչի կապակցությամբ իրենց հաշվետվության մեջ նրանք «փորձել են հասկանալ և նկարագրել, թե ինչպես է աշխատում այս համակարգի լռեցման գործընթացը և ինչպես է դա տեղի ունեցել»:Հերալդ Կնաուսի խոսքերով Բաքվի ջանքերը «համակարգված են» և « շատ ագրեսիվ»:
Ինչպես նշում է Հերալդ Կնաուսը խավիարային դիվանագտությունը ներառում է ընկերների որոնման համակարգված մոտեցում, մեծ թվով մարդկանց հրավիրում: Յուրաքանչյուր տարի Եվրոպայի խորհուրդի Խորհրդարանական հանձնաժողովի տասնյակ անդամներ են հրավիրվում Բաքու կառավարական ՀԿ-ների և ուղղակիորեն կառավարության կողմից: Սա ընդգրկում են բազմաթիվ շատ ագրեսիվ լոբիստություն, խոստումներ, այնուհետև լոբիստների դերում այնպիսի մարդկանց նշանակում, որոնք նախկինում զբաղեցրել են Եվրոպայի խորհուրդում շատ կարևոր պաշտոններ, որպեստի հստակորեն ազդանշան ուղարկել, որ եթե մեր կողմից եք, ապա կարող եք դառնալ բարձր վարձատրվող լոբիստներ:
ESI հաշվետվության մեջ հիշատակվում է նաև գերմանական Christian Democrat կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ի նախկին անդամ Էդուարդ Լինտները, ով ընդգրվել էր ԵԽԽՎ դիտորդական առաքելության մեջ 2009 թվականի մարտին ռեֆերենդումի ժամանակ, որտեղ փոփոխության էր ենթարկվել նախագահական շրջանի սահմանափակումները, ինչը հնարավորություն տվեց Իլհամ Ալիևին մնալ նախագահական պաշտոնին անորոշ ժամանակով:
2009 թվականի վերջին Էդուարդ Լինտները հեռացավ ԵԽԽՎ-ին և դարձավ գերմանա-ադրբեջանական հարաբերությունների հասարակության նախագահ, որը համարվում է Բաքվի լոբիստական կազմակերպություն:
Անցած ամիս տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, որտեղ Իլհամ Ալիևը հեշտ հաղթանակ տարավ և ընտրվեց երորդ նախագահական շրջանի, գերմանա-ադրբեջանական հարաբերությունների հասարակությունը հովանավորում էր Բելգիայի դիտորդական առաքելությունը: Առաքելությունը ընտրությունները համարել է «արդար, ժողովրդավարական և թափանցիկ»:
Եվրոպայում Բաքվի գործունեությունը կարծես սկսեց իր պտուղները տալ հունվարին, երբ ԵԽԽՎ մերժեց 175 «դեմ» և 79 «կողմ» ձայնով հատուկ բանագնաց Քրիստոֆեր Շտրասերի կողմից պատրաստված հաշվետվությունը, որտեղ նշված էր Ադրբեջանում 85 քաղբանտարկյալի անուն և կոչ էր արվում ազատ արձակել նրանց: Գերմանացի պատգամավոր Քրիստոֆեր Շտրասերին հրաժարվեցին տրամադրել Ադրբեջան մուտքի վիզա նրա՝ 2009 թվականին հատուկ բանագնաց նշանակվելուց հետո:
Փորձագետների կարծիքով Բաքվի «խավիարային դիվանագիտության» հետ կապված է եղել անցյալ ամիս տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Համաձայն ESI հաշվետվության Ադրբեջանում նախագահական ընտրությունները 50 կազմակերպություն է ուղարկել իրենց առաքելությունը Բաքու, որոնցից 49-ը կապ են ունեցել Ադրբեջանի կողմից հովանավորվող ՀԿ-ների հետ և դրվատել են ընտրությունները:
Միակ կազմակերպությունը, որը նախագահական ընտրությունները համարել է ոչ ժողովրդավարական և միջազգային ձևաչափերին չհամապատասխանող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունն է դարձել, ինչից հետո Բաքվում սպառնացին սահմանափակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:
Azerbaijan-America Alliance աշխատանքը ամենայն հավանականությամբ կրկնում է Եվրոպայում Բաքվի գործունեությունը, չնայած որ պաշտոնապես դաշինքը համարվում է ՀԿ: Այն ստեղծվել է ադրբեջանցի օլիգարխ և տրանսպորտի նախարար Զիա Մամմադովի որդու Անար Մամմադովի կողմից: Դաշինքի կայքում տեղադրված տեղեկատվությունից երևում է, որ այն հետևում է ադրբեջանական իշխանությունների դիրքորոշմանը:
Կազմակերպության նպատակներից մեկը ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի աջակցության խմբի ընդարձակուն է, որը ստեղծվել է 2004 թվականին և որը այժմ ընդգրկում է 46 կոնգրեսական:
Opensecrets.org կայքի տվյալներով, որը իրականացնում է Վաշինգթոնում լոբիության մոնիթորինգով, դաշինքը Fabiani & Company լոբիստական խմբին վճարել է 1,8 մլն դոլար 2013 թվականին, 2,4 մլն դոլար 2012 թվականին և 1,8 մլն դոլար 2011 թվականին:
Չնայած սրան Ջոշուա Նունանի կարծիքով Բաքվի այս քաղաքականությունը դժվար թե ունենա նույն ազդեցությունը ԱՄՆ-ում, ինչպես Եվրոպայում է և «չի ազդի քաղաքականության վրա խորը մակարդակով»: