Գոյություն ունի Կենսաթոշակների կուտակային համակարգի տարբեր մոդելներ: Հայաստանը ընտրել է մի մոդել, որը շատ կտրուկ և ռիսկային է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց տնտեսագետ Սամվել Ավագյանը:
Նա նշեց, որ այս համակարգն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում և այդ պատճառով էլ հարուցել է շատերի դժգոհությունը: Ներկայացնելով միջազգային փորձը, նա նշեց. «Աշխատողը մինչ կենսաթոշակային տարիքի հասնելը հաշվարկում է, թե ինչքան կենսաթոշակ է ստանալու և երբ տեսնում է , որ դա պարտադիր չէ, դիմում է մասնավորի օգնությանը», հավելելով, որ շատ քիչ երկրներում է, որ միանգամից դիմում են մասնավոր պարտադիրի օգնությանը:
«Օրինակ Գերմանիայում դա այն դեպքում է տեղի ունենում, երբ եկամուտը մեծ թիվ է կազմում», - պարզաբանեց նա:
Տնտեսագետի խոսքերով, համակարգն արդյունավետ է միայն բարձր վարձատրություն ստացողների համար:
«Եթե բերենք մեր օրինակը, ապա շատերը, ովքեր քիչ աշխատավարձ են ստանում , օրինակ 80.000 կամ պակաս, քառասուն տարվա ստաժի դեպքում այս համակարգով ավելի քիչ կստանա», - նշեց նա, հավելելով, նորմալ աշխատավարձ ստացողի դեպքում այս համակարգի մեջ մտնելն արդյունավետ է, հակառակ դեպքում այն նպատակահարմար չէ:
Պարզ հաշվարկներ կատարելով, տնտեսագետը նշեց, որ 19 տարեկանից կուտակումներ սկսելով միջին աշխատավարձի դեպքում 40 տարվա ստաժ ունեցողը կստանա 100.000 դրամ թոշակ: