Բացառիկ տեսանյութ Գուգարք գյուղում բռնկված հրդեհի վայրից. Անօթևան է մնացել 6 ընտանիք՝ 22 անձով (ֆոտո,վիդեո) Lorinews.am-ը դեպքի վայրից նոր մանրամասներ է հայտնում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 19:30-ի սահմաններում Լոռու մարզի Գուգարք գյուղում բռնկված շղթայական հրդեհի մասին: Պարզվել է, որ սկզբում հրդեհվել է գյուղի էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող երկհարկանի փայտյա շինությունը, ինչի հետևանքով շղթայական հրդեհվել են նաև հարակից շինությունները՝ ընդհանուր առմամբ թվով 6 բնակելի տներ: Հրդեհի արդյունքում անօթևան են մնացել 6 ընտանիք՝ 22 բնակչով:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի