«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում ենթարկվելու է ծնկի վիրահատության: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: 

«Սպարտակի» բժշկական բաժնի ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքերով վաղը ֆուտբոլիստը պետք է ենթարկվի բուժզննՄԱՆ, որի արդյունքում կորոշվի վիրահատության օրը:

Նախնական ախտորոշումը արտաքին մենիսկի վնասվածքն է: