Սանկտ Պետերբուրգում ավարտվեց 2013 թվականի Սամբոյի աշխարհի առաջնությունը:
Մասնակցած 75 երկիրների շարքում Հայաստանի հավաքականը գրանցել է բավականին բարձր արդյունքներ: Հայաստանի Հանրապետությունն այս ստուգատեսին ներկայացել էր ուժեղագույն սամբիստների կազմով:
Աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանն (82 կգ) այս անգամ էլ նվաճեց աշխարհի չեմպիոնի բարձր տիտղոսը: Իսկ այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) , բրոնզե մեդալակիրներ` Սոս Բալասանյանը (52կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ) և աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիր Երջանիկ Կարապետյանը (48 կգ) արժանացան բրենզե մեդալների:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ ԼևոնՀայրապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները հայ մարզասերների հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորեն մեր մեդալակիրներին: Օդանավը վայրէջք կկատարի ժամը 20:20-ին:
Օդանավակայանում դիմավորել ցանկացող լրագրողներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: