ՀՀ-ում` ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը կրկին գրառում է կատարել իր միկրոբլոգում, որը վերաբերում է Հայաստանում «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը: «Ի՞նչ լուրեր կան «Կարֆուրից»»,- գրել է դեսպանը: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Սա ԱՄՆ դեսպանի արդեն երկրորդ գրառումն է այս թեմայով: Միամտություն է կարծել, որ դեսպանը ունի անձնական որևէ շահագրգռվածություն, կամ պարապ ժամանակ հիշում է այդ թեման: «Կարֆուրի» մուտքը Հայաստան իրոք սկզբունքային հարց է դարձել` ՀՀ-ում մոնոպոլիաների դեմ պայքարի առումով:


